Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վեհափառը ցավակցագիր է հղել Քըրք Քրքորյանի հարազատներին

Վեհափառը ցավակցագիր է հղել Քըրք Քրքորյանի հարազատներին
19.06.2015 | 12:24

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ. «Աստվածաշնորհ կյանքի ընթացքում հոգելույս Քըրք Քրքորյանը հասավ գործունեության մեծ հաջողությունների և հայրենասիրության ու ազգասիրության ոգով իր նյութական կարողությունները նաև ի սպաս դրեց` հանուն Հայաստանի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի ու բարօրության»:
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ երկրաշարժի տարիներին Քրքորյանը պատրաստակամությամբ և ազնիվ բարերարությամբ օժանդակել է աղետի հետևանքները հաղթահարելու գործին, ինչպես նաև զորակցություն ցուցաբերել Հայաստանի և Ղարաբաղի զարգացման տարբեր ծրագրերին:
«Հոգելույս Քըրք Քրքորյանը իր հիմնադրած «Լինսի» հիմնադրամի միջոցով սատարել է մեր հայրենիքում ճանապարհների վերակառուցմանն ու նորոգությանը, մշակութային հաստատությունների վերանորոգմանը, ինչպես և աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայրենանպաստ ու ազգանպաստ ծրագրերի իրականացմանը: Բարեհիշատակ Քըրք Քրքորյանը նաև իր ներդրումն է բերել Սփյուռքի մեր գաղթօջախների շինությանը, ազնիվ նվիրատվությամբ սատարել հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը: Հայրենիքին և մեր ժողովրդին մատուցած գովելի ծառայությունների համար հոգելույս հայորդին իրավամբ արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը: Նրա անունը միշտ պիտի հիշվի մեր ժողովրդի մեծանուն երախտավորների շարքում»,- ասված է Ամենայն Հայոց Հայրապետի գրության մեջ:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ